28-ամյա կենտրոնական պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը վերադարձել է «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուս ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերին էր հեռացել «Փյունիկից»։
Մաքսիմ Ժեստոկովը 51 խաղ է անցկացրել «Փյունիկում»՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Մաքսիմ Ժեստոկովին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







