Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:48

Մեր հասարակությունը պարտք է ձեզ․ Կապառոսը՝ վիրավոր զինծառայողներին

Մեր հասարակությունը պարտք է ձեզ․ Կապառոսը՝ վիրավոր զինծառայողներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են հենակներով ֆուտբոլ սպորտաձևի առանձնահատկությունները և քննարկվել տղաների ներգրավմամբ ազգային հավաքական ձևավորելու հնարավորությունները։

Շնորհակալություն հայտնելով վերջիններիս պատերազմի ընթացքում դրսևորած կամքի համար՝ Խոակին Կապառոսը նշել է՝ պատերազմի օրերին դաշտում կռվող տղաներն են եղել հավաքականի մոտիվացիայի աղբյուրը, ինչի շնորհիվ էլ խաղադաշտում դրական արդյունքներ են գրանցել։

«Դուք երիտասարդ եք և պետք է միշտ լավատես լինեք։ Պետք է կամքի ուժ ունենալ և բոլորին ցույց տալ, որ կարող եք անել այն, ինչ ուզում եք։ Մեր հասարակությունը պարտք է ձեզ, և ձեզ պետք է տրվեն բոլոր հնարավորությունները երջանիկ զգալու համար»,- նշել է Կապառոսը։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր խոսքում կարևորել է պատերազմի մասնակիցների առողջության վերականգնմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաև սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծումը։

«Թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո նախարարությունն անում է ամենը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած տղաներին բնականոն կյանք վերադարձնելու ուղղությամբ։ Քայլեր են ձեռնարկվում վերջիններիս բազմաֆունկցիոնալ աջակցող միջոցներով ապահովելու համար։ Այս համատեքստում կարևորում ենք նաև սպորտի միջոցով առկա խնդիրները շրջանցելու հեռանկարը։ Շատ կարևոր է վերջիններիս հնարավորություն ընձեռել նախընտրելի սպորտաձևում ինքնադրսևորվելու համար»,- նշել է նախարարն ու կոչ արել 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած, վիրավորում ստացած և սպորտով հետաքրքրված բոլոր տղաներին միանալ նախաձեռնությանն ու ընդգրկվել հենակներով ֆուտբոլի ձևավորվելիք թիմում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս, կարևորելով սպորտի դերը, ընդգծել է՝ «ֆուտբոլը բոլորի համար է» հայտնի կարգախոսի կարևորությունը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք ֆուտբոլային թիմը հաջողություններ կարձանագրի։

Կապառոսի նախաձեռնությամբ՝ Տոկիոյում պարալիմպիկ խաղերի երկու մասնակիցներ՝ թենիսիստ Դանիել Կավերզասկին և լողորդ Թերեզա Պերալեսը հանդիպման ընթացքում տեսաուղերձով դիմել են տղաներին և սեփական օրինակով վստահեցրել՝ նպատակ ունենալու դեպքում անհնարինը դառնում է հնարավոր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+