Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:36

Ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանն Օլիմպիական խաղերում 7-րդ տեղն է զբաղեցրել

Ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանն Օլիմպիական խաղերում 7-րդ տեղն է զբաղեցրել

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը Օլիմպիական խաղերի 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի 59 կգ քաշային կարգի կանանց մրցաշարի պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Յայլյանը գլխավերևում պահեց 90 կգ, այնուհետև` 95 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա չբարձրացրեց 97 կգ:

Հրում վարժության առաջին մոտեցմանը հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 110 կգ, սակայն տապալեց երկրորդ և երրորդ մոտեցումները ` չպահելով 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

59 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ չինական Թայփեյի ներկայացուցիչ Կու Հսինգ-Չուն, ով երկամարտում գրանցեց 236 կգ արդյունք` դառնալով նաև ՕԽ ռեկորդակիր պոկում և հրում ձևերում: Երկրորդ տեղում Թուրքմենստանից Պոլինա Գուրևան է, և եռյակը եզրափակեց ճապոնուհի Անդոհ Միկիկոն:

Իզաբելա Յայլյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում իր մրցելույթը կսկսի օգոստոսի 3-ին` Երևանի ժամանակով 14:45-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+