Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Չեխիան և Դանիան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց անց Դանիան բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Թոմաս Դիլեյնին: Չեխերը բաց թողած գնդակից հետո երբեմն-երբեմն հակագրոհում էին, սակայն խաղակեսի վերջնամասում հաշվի առավելությունը կրկնապատկեց Դանիան: Գոլն իր ակտիվում գրանցեց Դոլբերգը:
Երկրորդ խաղակեսի սկզբում չեխերը շատ ակտիվ էին և գոլը երկար սպասեցնել չտվեց: Դիպուկ հարվածով հաշվի տարբերությունը կրճատեց Շիկը: Հավաքականները փոխադարձաբար գրոհում էին, սակայն անարդյունք: Ի վերջո Դանիան հաղթեց Չեխիային 2:1 հաշվով:
Կիսաեզրափակիչում Դանիան կմրցի Ուկրաինա-Անգլիա զույգի հաղթողի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







