Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։
Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Իսկ Արեն Իսրայելյանը պատանեկան Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է։ Եզրափակչում 12:1 հաշվով նա հաղթել է ռուս ըմբիշ Դուխաևին։
«Շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում մեր մարզիկներին ու բոլոր մարզիչներին՝ այս կարևոր նվաճման ու հաղթանակների համար»,-ասված հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







