Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմրցի Իսլանդիայի ազգային հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա ժամը 20:00-ին Հայաստանի «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, թե ինչ գույնի մարզաշապիկներով են մրցելու թիմերը:
Իսլանդիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ կարմիր մարզաշապիկով: Ավելի վաղ կայացել էր Լիխնտեյնշետյն-Հայաստան խաղը, որտեղ Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով հաղթանակ էր տարել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







