Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է շվեյցարական Սանկտ Գալեն, որտեղ նախապատրաստվելու է մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է «Բուքմեյքերների ռեյտինգ» կայքը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ թիմին արդեն միացել նա այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում:
Մարտի 22-ին հավաքականն անցկացրել է իր առաջին մարզումը։ Ֆուտբոլիստներն թեթև վազքեր են կատարել, ինչպես նաև երկկողմանի խաղ՝ տարբեր կազմերով։
Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով: Այսօր՝ մարտի 23-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







