Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:05

Մրցագորգ եմ բարձրացել հաղթողի հոգեբանությամբ. զգում եմ՝ երազանքս շատ մոտ է. Արսեն Հարությունյան  

Մրցագորգ եմ բարձրացել հաղթողի հոգեբանությամբ. զգում եմ՝ երազանքս շատ մոտ է. Արսեն Հարությունյան  

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը մրցանակային տեղեր են գրավել Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի արտոնագրված օլիմպիական մրցաշարի եզրափակչում: 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Եվրոպայի 2019 թ.-ի չեմպիոնը պայքարն ավարտել է 10:0 հաշվով:

Ըմբիշ Արսեն Հարությունյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում ամփոփել է վարկանիշային մրցաշարը։

«Իմ նպատակներից մեկն էր Օլիմպիական խաղերին մասնակցելը, իսկ վարկանիշային մրցաշարը՝ քայլ էր դեպի նպատակ։

Բոլոր գոտեմարտերը բարդ են եղել, եթե կա մրցակցություն կա նաև բարդություն: Չեմ առանձնացնի գոտեմարտներս, բոլորին էլ հոգեբանորեն պատրաստ եմ եղել։ Մրցագորգ բարձրացել եմ հաղթողի հոգեբանությամբ, որի համար շնորհակալ եմ անձնական մարզիչներիս հավաքականի մարզիչներին և իմ հոգեբանին, որը միշտ կողքիս է և հոգեբանորեն նախապատրաստում է գոտեմարտերիս։

Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վերադարձել եմ մարզումներիս։ Մարզիչներիս հետ օր ու գիշեր աշխատել ենք սխալների ուղղման վրա։ Դուք էլ ականատես եղաք ,որ աշխատանքները ապարդյուն չէին, կարողացա արդարացնել բոլորի սպասումները։

Տրամադրությունս շատ լավ էր, շատ սպասված օր էր։ Շատ էի սպասել այս վարկանիշային մրցաշարին։ Լավ տրամադրվածությամբ ու էմոցիաներով բարձրանում էի գորգ։

Մարզիչներիս հրահանգներով պետք է պատրաստվեմ Օլիմպիական խաղերին։ Զգացողություն արդեն կա, որ երազանքը ինձ շատ մոտ է»,-ասել է Արսենը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+