Հայաստանցի Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթող են դարձել: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ-ից։
Կանանց պայքարում Աննա Սարգսյանը յոթ հնարավորից վաստակել է վեց միավոր և գրավել առաջին տեղը: Տղամարդկանց մրցաշարում Հայկ Սարգսյանը նույնքան հնարավորից հաղթող է ճանաչվել 5,5 միավորով:
Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի 2021թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը եզրափակել է լավագույն վեցյակը:
Ստուգատեսն առցանց էր և դրան հայտավորվել էին աշխարհի 84 երկրների 960 համալսարանների շախմատիստ ուսանողներ:
Մարտի 20-21-ին տեղի կունենա արագ շախմատի համաշխարհային ուսանողական առաջնությունը: Մեր երկրից հանդես կգան երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







