Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:39

Արսեն Հարությունյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր՝ հաղթելով 10։0 հաշվով

Արսեն Հարությունյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր՝ հաղթելով 10։0 հաշվով

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը 10։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին՝ դուրս գալով եզրափակիչ եւ ապահովելով ուղեգիրը. գրում է sport.news-ը:

21-ամյա ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: Արսեն Հարությունյանը մեծ ակտիվությամբ սկսեց գոտեմարտը: Առաջին մրցափուլում Անդրեյ Յացենկոյի երկու նկատողություն ստացավ գորգի մրցավարից, ինչի շնորհիվ Արսեն Հարությունյանը վաստակեց մեկ միավոր:

Մրցակիցները գնացին հանգստի Արսեն Հարությունյանի առավելությամբ (1:0): Երկրորդ մրցափուլի մեկնարկում Հարությունյանը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 3:0: Քիչ անց հայ ըմբիշը եւս երկու, ապա 4 միավորանոց հնարքներով հաշիվը դարձրեց 9:0: Գոտեմարտի ավարտից 14 վայրկյան առաջ մեկ միավոր ավելացնելով Հարությունյանը 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 10։2 հաշվով հաղթեց բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվեց վրացի Բեկա Բուջիաշվիլիից՝ 10։5։

Երեկոյան մրցահերթում օլիմպիական ուղեգրի համար կիսաեզրափակիչում կգոտեմարտի նաեւ 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+