«Ռոման» մտադիր է միանգամից երեք ֆուտբոլիստի հետ երկարաձգել պայմանագրերը: Այս մասին հայտնում է իտալական calciomercato.com-ը՝ տեղեկացնելով, որ նրանց թվում է նաև ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում «Ռոման» կսկսի պայմանագրերը երկարացնելու շուրջ բանակցություններ վարել Հենրիխ Մխիթարյանի, Գոնսալո Վիլյարի և Լորենցո Պելեգրինիի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







