Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:27

Ինձ ցույց են տվել, որ իմ կարծիքը ոչինչ չարժե, ինչը վիրավորական է. Լևոն Արոնյան (տեսանյութ)

Շախմատիստ Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Levitov Chess Youtube-յան ալիքին՝ խոսելով իր որոշման մասին, ըստ որի՝ այսուհետ  ներկայացնելու է ԱՄՆ-ն: Հիշեցնենք, որ շախմատիստն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Հայաստանից հեռանալու մասին: Ի թիվս մի շարք խնդիրների՝ նա շեշտել էր հայկական շախմատի նկատմամբ պետության բացարձակ անտարբերության մասին: 

«Հարցն այն է, որ ես պետք է աշխատեմ օգտագործել իմ պոտենցիալը: Ցավոք, վերջին շրջանում զգում էի, որ իմ նկատմամբ կար ոչ թե անցանկալի վերաբերմունք, այլ այն ընդհանրապես չկար: Նախկինում, այո, ինձ միշտ օգնել է Կառավարությունը,  իսկ եթե չի օգնել, պարզապես հարգանքի նշաններ է ցույց տվել»,-հարցազրույցի ժամանակ շեշտել է Լևոն Արոնյանը: 

Խոսելով արդեն նոր Կառավարության ժամանակահատվածի մասին՝ նա նշեց. «Ամեն անգամ, երբ ես ինչ-որ հարցերի մասին էի խոսում, տեսնում էի, որ ինչ-որ բան սխալ է ու փորձում էի փոխել, ինձ ցույց են տվել, որ իմ կարծիքը ոչինչ չարժե, ինչը վիրավորական է: Իմ հանդեպ վերաբերմունքն այնպիսին էր, կարծես թե, ես մարդ եմ, որը միշտ ինչ-որ բան է ուզում»,-հարցազրույցի ժամանակ շեշտել է Լևոն Արոնյանը: 

Հարցին՝ իսկ իրականում ի՞նչ է պետք  այնպիսի շախմատիստին, ինչպիսին ինքն է՝ Լ. Արոնյանը նշել է, որ, իհարկե, խնդիրը բացարձակապես ֆինանսական աջակցության մասին չէ: Նա ընդգծել է, որ իր յուրաքանչյուր մտահոգություն քաղաքականացվել է՝ դիտարկվել «նախկիններ-ներկաներ» հարթության մեջ: 

«Ստացվում է՝ ինչ ասում ես, չի կարող ճիշտ լինել, որովհետև դու, ըստ այդ տրամաբանության,  քաղաքական ինչ-որ հայացքների կրող ես»:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+