Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտի 18-ից 21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի:
Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում այսօր հաստատել է, որ մեր ընտրանին մրցաշարին կմասնակցի 4 ըմբիշով:
Հունահռոմեական ոճի հավաքական. Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







