Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:45

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

Լոռին պահանջում է Ալաշկերտին տեխնիկական պարտություն տալ․ վանաձորյան թիմը ներկայացրել է պատճառը

«Լոռի» ՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտի» դեմ խաղի (0-1) վերաբերյալ։ Վանաձորյան ակումբի պնդմամբ՝ «Ալաշկերտը» խախտել է խաղի հիմնական ժամանակի ընթացքում առավելագույնը 3 դադարով առավելագույնը 5 փոփոխություն կատարելու պայմանը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ» – «Ալաշկերտ» հանդիպման 84-րդ րոպեին «Ալաշկերտի» մարզչական անձնակազմը օգտագործեց փոփոխություն կատարելու երրորդ դադարը՝ փորձելով փոխարինել երկու ֆուտբոլիստների։ Բայց ինչ-ինչ պատճառներով նրանցից միայն մեկը մտավ խաղադաշտ` N7 Վանգու Գոմեսին փոխարինեց N19 Կամարան։ Տեղի ունեցած որոշակի դադարից հետո մրցավարը սուլիչով հրահանգեց խաղը շարունակել, գնդակը մտավ խաղի մեջ, իսկ հետո, հաջորդ դադարին մրցավարը թույլ տվեց չորրորդ դադարով կատարել եւս մեկ փոփոխություն՝ N8 Գագիկ Դաղբաշյանին փոխարինեց N4 Յովանովիչը:

ՖԻՖԱ-ի ֆուտբոլ խաղի կանոնների 2020/21 թթ․ մրցաշրջանի խմբագրության համաձայն՝ թիմը իրավունք ունի խաղի հիմնական ժամանակի ընթացքում կատարել առավելագույնը 5 փոփոխություն՝ առավելագույնը 3 դադարով, ընդ որում՝ ընդմիջմանը կատարված փոփոխությունները չեն հաշվվում: Խաղի կանոնների համաձայն՝ մրցավարն իրավունք չունի իր հայեցողությամբ թույլ տալ 4-րդ դադարով կատարել փոփոխություն։ Ուստի վերոնշյալ խաղում «Ալաշկերտն» օգտվել է 4 դադարից, ինչն օրենքի կոպտագույն խախտում է եւ պատժվում է տեխնիկական պարտությամբ։

«Լոռի» ՖԱ-ն ցանկություն չունի կաբինետներում միավորների պաշար հավաքել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի» ակումբի նկատմամբ առանձնահատուկ որոշումներ են կայացվում, մասնավորապես՝ բոլոր թիմերն օգտվեցին COVID-19-ի հետեւանքով դադարի իրավունքից, իսկ մեր թիմը COVID-19-ի պատճառով չկարողացավ համալրվել եւ ներկայանյալ առաջին տուրին, եւ մեզ գրանցեցին տեխնիկական պարտություն։ Կարեւոր է ընդգծել, որ մենք ՀՖՖ-ին տեղեկացրել էինք մեր ունեցած խնդրի մասին նախապես՝ մրցաշրջանի մեկնարկից 20 օր առաջ։

ՀՖՖ-ից ակնկալում ենք ՖԻՖԱ-ի ֆուտբոլ խաղի կանոններին համապատասխան որոշում, նման օրինակները բազմաթիվ են։ Ընթացիկ մրցաշրջանում, օրինակ, «Ռոմային» գրանցվեց տեխնիկական պարտություն ավելացված ժամանակում 6-րդ փոխարինումը կատարելու համար։

Հատկանշական է նաեւ, որ «Լոռի» ՖԱ-ն, պահպանելով ՖԻՖԱ-ի արդար խաղի կանոնները, ընդառաջեց «Ալաշկերտին» եւ համաձայնեց հետաձգել ՀՖՖ-ի կողմից նախկինում դեկտեմբերի 12-ին նշանակված այս հանդիպումը»,-ասված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+