Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի չեմպիոն Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրան հարգանքի տուրք է մատուցել 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, «Սպարտակի» նախկին խաղացող և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին, որը հոկտեմբերի 12-ին կդառնար 100 տարեկան։ Այս մասին Ռիվալդոն ասել է «Չեմպիոնատ»-ին տված հարցազրույցում։
«Կցանկանայի հարգանքի տուրք մատուցել Սիմոնյանին, թե ինչպիսի մարզիչ և ինչպիսի խաղացող էր նա։ Նա մեծ ժառանգություն է թողել Ռուսաստանի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ»,- ասել է Ռիվալդոն։
Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին Արմավիրում՝ հայ ընտանիքում։ 1973 թվականին, որպես գլխավոր մարզիչ, նա երևանյան «Արարատին» հասցրել էր ԽՍՀՄ առաջնության և գավաթի հաղթանակի. սա հայկական ակումբի պատմության միակ «ոսկե դուբլն» է։ Սիմոնյանը ղեկավար պաշտոններ էր զբաղեցրել նաև ԽՍՀՄ և ՌԴ ֆուտբոլային կազմակերպություններում։
Սիմոնյանը մահացել էր 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Մոսկվայի «Սպարտակի» կազմում նա չորս անգամ դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն՝ որպես խաղացող և երկու անգամ թիմը չեմպիոնության էր հասցրել որպես գլխավոր մարզիչ։ Օլիմպիական ոսկին նա նվաճել էր ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956 թվականին՝ Մելբուռնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







