Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Շարբաթյանը, Էդուարդ Քարամյանը և Ռոմիկ Հարությունյանը հաղթանակներ են գրանցել, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
50 կգ քաշային Շարբաթյանը, 60 կգ քաշային Քարամյանը և 66 կգ քաշային Հարությունյանը հաղթել են իրենց մենամարտերում և շարունակում են պայքարը մրցաշարում։
Ֆեդերացիայի տվյալներով՝ Լևոն Չիլինգարյանն ու Տիգրան Բաղդասարյանը պարտվել են և դուրս մնացել պայքարից։ Ֆեդերացիան պնդել է, որ երկու մենամարտում էլ իսպանացի մրցավարը սխալ որոշումներ է կայացրել։ Հայաստանի հավաքականի մարզչական կազմն ու ֆեդերացիան բողոքարկել են որոշումները, ինչից հետո, ըստ ֆեդերացիայի, մրցավարը որակազրկվել է։
Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 1-12-ը։ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա և 3 աղջիկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







