Միջազգային դադարի ընթացքում Իտալիայի Միլանի «Ինտերն» ընկերական հանդիպում է անցկացրել «Լումեցանեի» հետ: Գործող չեմպիոնը վստահ հաղթանակ է տոնել 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը խաղակեսի սկզբում բացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը. «Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»։
Միլանյան թիմի երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ռիչի Ագբոնիֆոն: Նա փոխարինման է դուրս եկել հանդիպման 50-րդ րոպեին և րոպեներ անց հիմնավորել վերջնական հաշիվը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







