Հայաստանի ֆուտբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Տաշքենդում ընթացող Միրաբրոր Ուսմանովի հիշատակին նվիրված մրցաշարում հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է Ռուսաստանի իր հասակակիցներին։
Հիմնական ժամանակում թիմերը գոլ չեն խփել, և հաղթողը որոշվել է 11 մետրանոց հարվածների միջոցով, որտեղ Հայաստանի հավաքականը հաղթել է 5:3 հաշվով։
Երկու հավաքականի համար էլ սա մրցաշարում երկրորդ խաղն էր։
Ռուսաստանը մրցաշարում ներկայացնող թիմը հոկտեմբերի 2-ին 3:1 հաշվով հաղթել էր Սաուդյան Արաբիային, իսկ Հայաստանը 1:5 հաշվով զիջել էր Ուզբեկստանին։
Մրցաշարի վերջին խաղում՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Սաուդյան Արաբիայի, իսկ Ռուսաստանը՝ մրցաշարի տանտեր Ուզբեկստանի ընտրանու հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







