ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 20-ին սկսել է ուսումնամարզական հավաքը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է առաջին մարզումը։
Սեպտեմբերի 21-ին հավաքականին կմիանան Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը։
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։ Այնուհետև թիմն արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի և Չեռնոգորիայի հավաքականների դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







