Երևանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք ոսկե և վեց բրոնզե մեդալ։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Վազգեն Թևանյանը (70 կգ)։ Բրոնզե մեդալներ են նվաճել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ)։
Սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացված մրցաշարին մասնակցել է 200 մարզիկ՝ 18 երկրից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







