16-ամյա թենիսիստ Առնո Ավետիսյանը հաղթող է դարձել Վարշավայում անցկացված Bohdan Tomaszewski Cup 2026 միջազգային պատանեկան մրցաշարում, հայտնում է Tennis Europe-ը։
Հայ թենիսիստ Ավետիսյանը Վարշավայում անցկացված Bohdan Tomaszewski Cup 2026 մրցաշարն ավարտել է երկու չեմպիոնական տիտղոսով՝ հաղթելով ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։
Մենախաղի եզրափակչում Ավետիսյանը 6։2, 7։5 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկին։ Մրցաշարի ընթացքում հայ թենիսիստը հաղթել է նաև Լեհաստանի երեք ներկայացուցիչների և սերբ մարզիկի։
Զուգախաղի եզրափակչում Ավետիսյանն ու ուկրաինացի Վլադիսլավ Բոգոմոլկինը 6։2, 6։2 հաշվով առավելության են հասել լեհական զույգի նկատմամբ։
Այս հաղթանակը Հայաստանի թենիսի պատմության մեջ առաջինն է Tennis Europe-ի առաջին կարգի պատանեկան մրցաշարում։
Bohdan Tomaszewski Cup 2026-ը Վարշավայում անցկացվել է օգոստոսի 23-29-ը։ Այն Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների առաջին կարգի մրցաշար է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







