Սերբիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը բրոնզե մեդալ է նվաճել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Կիսաեզրափակչում անգլիացի բռնցքամարտիկի հետ մենամարտում նա 3։2 հաշվով հաղթել է առաջին և երկրորդ ռաունդներում։ Նույն հաշվով 3-րդ ռաունդում հաղթել է անգլիացի մարզիկը։
Ֆեդերացիան արդար չի համարել մրցավարների որոշումը՝ նշելով, որ «մրցավարական աճպարարության շնորհիվ անգլիացին 3։2 հաշվով հաղթել է նաև մենամարտը»։
Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 11-22-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







