Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Մանուէլ Պետրոսյանը «24th Spilimbergo International 2026» շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և կիսել 8-րդ հորիզոնականը, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շանթ Սարգսյանը վաստակել է 6 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 :
Մրցաշարն ացկացվել է օգոստոսի 8-15-ը Իտալիայում։ Մրցաշարի «Master» խմբում հանդես են եկել 42 երկրների 241 շախմատիստներ։
Մրցաշարի հաղթող է դարձել Բելգիան ներկայացնող գրոսմայստեր Դանիել Դարդհան, որը վաստակել է 7 միավոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







