Հայ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են առաջին և երկրորդ տեղերը «Dole Open 2026» միջազգային մրցաշարում, հայտնել է Շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ հայ ներկայացուցիչները մրցաշարն անցկացրել են առանց պարտության՝ հնարավոր 9 միավորից վաստակելով 7,5-ը։
«Dole Open 2026»-ն անցկացվել է Ֆրանսիայում՝ հուլիսի 18-ից 26-ը։

























