Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի հետագա պայքարից՝ կիսաեզրափակչում պարտվելով հունգարացի Աննա Բոնդարին, հայտնում է Championat.com-ը:
Խաղը տևել է 3 ժամ 30 րոպե և ավարտվել Բոնդարի հաղթանակով՝ 7:6 (7:3), 4:6, 7:6 (7:2) հաշվով: Ավանեսյանը չի կարողացել մատուցել ոչ մի էյս, թույլ է տվել 2 կրկնակի սխալ և իրացրել է 19 բրեյք-փոյնթներից 6-ը:
Հայ թենիսիստուհին դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, երբ նրա մրցակիցը՝ ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովան, հրաժարվել էր պայքարից: Մրցաշարի եզրափակչում Բոնդարը կխաղա եգիպտացի Մայար Շերիֆի և գերմանուհի Թամարա Կորպաչի խաղի հաղթողի հետ:



































