Աշխարհի 208-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնել է Сhampionat.com-ը։
Նրա մրցակից ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովային, որը 45-րդն է աշխարհում, պայքարից հրաժարվել է։ Թենիսիստուհիները կորտ դուր չեն եկել, և Ավանեսյանն ավտոմատ կերպով ստացել է հաջորդ փուլում հանդես գալու իրավունք։
Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի հունգարացի թենիսիստուհի Աննա Բոնդարի հետ, որը նախկինում հաղթել էր Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևային։ Խաղն ավարտվել էր 6։1, 7։6 (7։3) հաշվով։
Ավանեսյանը մրցաշարի երկրորդ փուլում հաղթել էր աշխարհի 79-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային։
Համբուրգում ընթացող մրցաշարը կավարտվի հուլիսի 26-ին։





































