Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի բասկետբոլիստ Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում անցկացված FIBA-ի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP), հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Սարգսյանը նաև ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)։ Միջին հաշվով նա յուրաքանչյուր խաղում վաստակել է 21 միավոր, կատարել 14,8 անդրադարձ և 2,5 գոլային փոխանցում։ Նրա արդյունավետության միջին գործակիցը (EFF) կազմել է 36։
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ին դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն՝ եզրափակչում 97։68 հաշվով հաղթելով Մալթայի ընտրանուն և մրցաշարն ավարտելով առանց պարտության։ Սարգսյանը ճանաչվել էր լավագույն խաղացող:






































