Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը` Հարություն Ավետիսյանը, երկամարտի 301 կգ արդյունքով 5-րդ տեղում է, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
79 կգ քաշային Ավետիսյանը պոկել է 135 կգ և հրել 166 կգ։
Առաջնությունն անցկացվում է Կոլումբիայի Կալի քաղաքում՝ հուլիսի 5-11-ը։





































