Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
Հայ մարզիկը եզրափակչում 4։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին։ Նա կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության էր հասել շվեդ Ռուբեն Շտրակևեդիի նկատմամբ։
Հայաստանը ներկայացնող Ալեքս Մարգարյանը (63 կգ) և Էդգար Պետրոսյանը (55 կգ) դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ։
Եզրափակչում Մարգարյանը 3:12 հաշվով պարտվել է Ուկրաինան ներկայացնող Մաքսութ Սուլթանովին։ Պետրոսյանը 4։6 հաշվով զիջել է ադրբեջանցի Էմին Ջավադլիին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







