Հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը հաղթել է ղազախստանցի Սուլթան Շարիպովին Ալմաթիում կայացած IBA Nomad 15 խառը մարտարվեստի մրցաշարում, հայտնում է Sports.kz-ն:
Լրատվական գործակալության տվյալներով՝ մենամարտը նախատեսված էր երեք ռաունդ տևողությամբ և ավարտվել է Սարուխանյանի հաղթանակով՝ մրցավարների որոշմամբ:
IBA Nomad լիգան մասնագիտանում է ստենդափ խառը մարտարվեստի մեջ: Սարուխանյանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռեկորդը կազմում է 20 հաղթանակ և 10 պարտություն, այդ թվում՝ նոկաուտներով: Նա նաև IBO միջազգային կիսամիջին քաշային կարգի չեմպիոն է:




































