Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:16

ԱԱ-2026․ 1/16 եզրափակչի 8 խաղերի ելքը որոշվել է վերջին րոպեներին

ԱԱ-2026․ 1/16 եզրափակչի 8 խաղերի ելքը որոշվել է վերջին րոպեներին

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում ավարտվել է 1/16 եզրափակիչ փուլը, ինչի արդյունքում մրցաշարում արդեն կայացել է 104 խաղից 86-ը։ Ընդհանուր առմամբ՝ 19 խաղում, այդ թվում՝ 1/16 եզրափակչի 8 խաղում, հանդիպումների ելքը որոշվել է վերջին րոպեներին, գրում է ՌԲԿ-ն։ 

Մասնավորապես՝ մի շարք խաղերում հաղթանակը կամ հավասարեցնող գոլերը գրանցվել են հանդիպումների վերջնամասում։

Վերջին րոպեներին որոշված հանդիպումներն են՝

  • Հարավային Կորեա — Չեխիա (2:1), խմբային փուլ, հաղթական գոլ՝ 80-րդ րոպե
  • Չեխիա — Հարավային Աֆրիկա (1:1), խմբային փուլ, հաշիվը հավասարվել է 83-րդ րոպեին (11 մետրանոցից)
  • Կատար — Շվեյցարիա (1:1), խմբային փուլ, հաշիվը հավասարվել է 94-րդ րոպեին
  • Թուրքիա — ԱՄՆ (3:2), խմբային փուլ, հաղթական գոլ՝ 98-րդ րոպե
  • Կոտ դ’Իվուար — Էկվադոր (1:0), խմբային փուլ, հաղթական գոլ՝ 90-րդ րոպե
  • Նիդերլանդներ — Ճապոնիա (2:2), խմբային փուլ, ճապոնացիները հավասարեցրել են 88-րդ րոպեին
  • Սաուդյան Արաբիա — Ուրուգվայ (1:1), խմբային փուլ, Ուրուգվայը հավասարեցրել է 80-րդ րոպեին
  • Հորդանան — Ալժիր (1:2), խմբային փուլ, հաղթական գոլ՝ 82-րդ րոպե
  • Ալժիր — Ավստրիա (3:3), խմբային փուլ, գոլեր՝ 93-րդ և 96-րդ րոպեներին
  • Գանա — Պանամա (1:0), խմբային փուլ, հաղթական գոլ՝ 95-րդ րոպե
  • Խորվաթիա — Գանա (2:1), խմբային փուլ, հաղթական գոլ՝ 83-րդ րոպե
  • Հարավային Աֆրիկա — Կանադա (0:1), 1/16 եզրափակիչ, հաղթական գոլ՝ 92-րդ րոպե
  • Բրազիլիա — Ճապոնիա (2:1), 1/16 եզրափակիչ, հաղթական գոլ՝ 95-րդ րոպե
  • Նիդերլանդներ — Մարոկկո (1:1, 2:3՝ 11 մետրանոցներով), 1/16 եզրափակիչ, Մարոկկոն հավասարեցրել է 91-րդ րոպեին
  • Կոտ դ’Իվուար — Նորվեգիա (1:2), 1/16 եզրափակիչ, հաղթական գոլ՝ 86-րդ րոպե
  • Անգլիա — Դեմոկրատական Կոնգո (2:1), 1/16 եզրափակիչ, հաղթական գոլ՝ 86-րդ րոպե
  • Բելգիա — Սենեգալ (3:2՝ լրացուցիչ ժամանակում), 1/16 եզրափակիչ, հաշիվը հավասարվել է 89-րդ րոպեին, հաղթական գոլ՝ 125-րդ րոպե (11 մետրանոց)
  • Պորտուգալիա — Խորվաթիա (2:1), 1/16 եզրափակիչ, հաղթական գոլ՝ 94-րդ րոպե
  • Արգենտինա — Կաբո Վերդե (3:2՝ լրացուցիչ ժամանակում), 1/16 եզրափակիչ, վճռորոշ գոլերը գրանցվել են լրացուցիչ ժամանակում՝ ներառյալ ինքնագոլը 111-րդ րոպեին։

Ընդհանուր առմամբ՝ մրցաշարի այս փուլում հանդիպումների զգալի մասը որոշվել է խաղավարտին մոտ ժամանակահատվածում, ինչն ավելացրել է մրցաշարի լարվածությունն ու դիտարժանությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+