«Կրասնոդարը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ, հայտնում է rbcsport-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին։
Ռոմանոյի խոսքով՝ տրանսֆերի արժեքը կազմում է 25 մլն դոլար։ Գործարքը նախաձեռնել է «Ալ-Ահլիի» մարզական տնօրեն Ռուի Պեդրո Բրազը։ 26-ամյա ֆուտբոլիստի բժշկական զննումն արդեն նշանակված է։
Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական ակադեմիայի սան է։ Նա 2020 թվականից հանդես է գալիս գլխավոր թիմում՝ մասնակցելով 185 խաղի, խփելով 58 գոլ և կատարելով 50 գոլային փոխանցում։ 2024/25 մրցաշրջանում «Կրասնոդարի» հետ նվաճել էր Ռուսաստանի չեմպիոնի կոչումը, իսկ 2025/26 ՌՊԼ-ի ավարտին Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողների շարքում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակից Ջոն Կորդոբային։
Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 42 խաղ՝ խփելով 12 գոլ։



































