Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը դուրս է եկել Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 2-րդ ենթախումբ, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
Անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը 2։0 հաշվով առավելության է հասել Էստոնիայի նկատմամբ։ Մենախաղում հաղթանակներ են տարել Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը։
Նշվում է, որ այս հաջողությունը Հայաստանը գրանցել է 2009 թվականից ի վեր առաջին անգամ։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը հաղթել էր Ադրբեջանին, Չեռնոգորիային և Ալբանիային։






































