Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կառլսենի նկատմամբ, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սարգսյանի հաղթանակը գրանցվել է Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում։
ՖԻԴԵ-ի աշխարհի թիմային արագ և կայծակնային շախմատի առաջնությունը տեղի է ունենում հունիսի 17-21-ը։ Սա առաջին դեպքն է, երբ Արևելյան Ասիայի երկիրը հյուրընկալում է այս մրցաշարը։ Առաջնությանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 40 թիմ և ավելի քան 300 շախմատիստ, այդ թվում՝ առաջատար գրոսմայստերներ, շախմատիստուհիներ, պատանիներ և սիրողական խաղացողներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







