Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:05

Հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում

Հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում

Այսօր՝ հունիսի 16-ին, կկայանան 2026/27թթ․ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների որակավորման առաջին փուլի վիճակահանությունները: 

Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Հայաստանը կներկայացնի «Արարատ-Արմենիան»։ Հավանական մրցակիցներն են՝ «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա), «Կուպս Կուոպիո» (Ֆինլանդիա), «Լինքոլն Ռեդ Իմփս» (Ջիբրալթար), «Ռիգա» (Լատվիա), «Ֆլորա Տալլին» (Էստոնիա), «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա) և «Նյու Սեյնթս» (Ուելս)։ 

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 14-ին և 15-ին:

Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանը կներկայացնեն «Փյունիկն» ու «Ալաշկերտը»։ «Փյունիկը» վիճակահանությունից առաջ ընդգրկվել է 3-րդ զամբյուղի Seeded (ուժեղների) թիմերի շարքում և որպես մրցակից կարող է ստանալ հետևյալ ակումբներից մեկին` «Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա), «Դինամո Սիթի» (Ալբանիա), «Վիրտուս» (Սան Մարինո), «Մորնար» (Չեռնոգորիա) և «Մարսաշլոկ» (Մալթա)։ 

Կոնֆերենցիաների լիգայում «Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են՝ «Տորպեդո Քութայիսի» (Վրաստան), «Վելեժ» (Բոսնիա և Հերցեգովինա), «Ելիմայ Սեմեյ» (Ղազախստան), «Պետրովաց» (Չեռնոգորիա) և «Էլբասանի» (Ալբանիա)։ 

Կոնֆերենցիաների և Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+