Իտալիայում մեկնարկած շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 12 հայ շախմատիստ հաղթանակներ է գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվող առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներից առաջին խաղափուլում հաղթանակ են տարել Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը:
Առաջնությունն անցկացվում է հունիսի 15-26-ը։ Երկրորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:






































