Պարի Սեն-Ժերմենի (ՊՍԺ)` Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հաղթանակից հետո Ֆրանսիայում երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 219 մարդ է տուժել, հայտնել է BBC-ն։
Նշվում է, որ երկրում անկարգություններ են սկսվել, որոնց ընթացքում ձերբակալվել է 780 մարդ, որոնցից ավելի քան 450-ը կալանավորվել է։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տուժածներից 8-ը ծանր վիճակում է։ Անկարգությունները վերահսկելու նպատակով Փարիզում և երկրի այլ հատվածներում ներգրավվել են հազարավոր ոստիկաններ, որոնցից 57-ը վնասվածքներ է ստացել։
Փարիզի օղակաձև ավտոճանապարհին, որը ցուցարարները փորձել են փակել գիշերվա ընթացքում, մեկ մարդ մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։
Մայիսի 30-ին ՊՍԺ-ն Բուդապեշտում կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ (1:1` հիմնական և լրացուցիչ ժամանակ-խմբ․) 4։3 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Արսենալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով չեմպիոնական գավաթը։






































