Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան, հայտնում է Match TV-ն։
Սերբիայի սուպերլիգայի կայքի տվյալներով՝ Թիկնիզյանն ընդգրկվել է Սերբիայի սուպերլիգայի մրցաշրջանի բոլոր աստղերի հավաքականում։
27-ամյա ֆուտբոլիստի համար այս մրցաշրջանն առաջինն էր «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում։ Թիմի հետ նա նվաճել է Սերբիայի առաջնությունը և գավաթը։ Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանն անցկացրել է 25 հանդիպում՝ կատարելով 5 գոլային փոխանցում։






































