Հայ մարզիկները Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան։
13 հայ մարզիկներից առաջին տեղ են զբաղեցրել Էլեն Եփրեմյանը, Էրիկ Կոստանդյանը, Մհեր Թեմիրյանը և Ալեն Եգորյանը։ Արծաթե մեդալի է արժանացել Վիկտորյա Հայրապետյանը։
Վահագն Հակոբյանը, Արթուր Զաքարյանը, Դավիթ Մարաբյանը և Վոլոդյա Մկրտչյանը բրոնզե մեդալներ են նվաճել։
Առաջնությանը մասնակցել է 23 երկրի շուրջ 450 մարզիկ։






































