Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանն ստացել է Եվրոպայի առաջնության 2019 թվականի փոփոխված մեդալները, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան որակազրկել էր 81 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկներին, ինչի շնորհիվ Լիանա Գյուրջյանն արժանացել է փոփոխված բրոնզե (պոկում ու երկամարտ) և ոսկե (հրում) մեդալների:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել էր 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին։






































