Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասյանի հետ 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:
Մեդալի հանձնման արարողությունը կայացել է Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում: Աղասյանի մեդալն ստացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյանի ընտանիքին:
Աղասյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Հայաստանի բազմակի չեմպիոն։ Նա մահացել էր 2019 թվականին՝ ավտովթարից։






































