ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում անցկացվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի անդրանիկ ֆորումը, որը մեկ հարթակում է համախմբել Գերմանիայի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների օլիմպիական կոմիտեների նախագահներին ու սպորտի ոլորտի հեղինակավոր դեմքերին։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ծառուկյանն առաջարկել է իրականացնել մարզիչների փոխանակման և համատեղ մարզումների խոշոր նախագծեր։ Նա ընդգծել է, որ Հայաստանի մարզական օբյեկտները, կլիման և աշխարհագրական դիրքը բացառիկ հարմարավետ են միջազգային հավաքների համար՝ շեշտելով, որ սպորտը պետք է դառնա միավորող կամուրջ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







