2026 թվականի Մունդիալի տոմսերի առաջին բաց վաճառքը ցույց է տալիս, որ ՖԻՖԱ-ն եզրափակչի համար սահմանել է մինչև 10 990 դոլար տոմսի արժեք, հայտնում է BBC-ն:
Դա, կարծես, պատմության մեջ ֆուտբոլի խաղի համար ամենաթանկ տոմսն է:
ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի Մունդիալի հայտագրքում նշված է, որ եզրափակչի տոմսերը առավելագույնը կարժենան 1550 դոլար:
Դեկտեմբերին, երբ տոմսերն սկսել էին վաճառվել յուրաքանչյուր երկրի պաշտոնական ֆան ակումբի անդամների համար, ամենաթանկ տոմսը նշված էր 8680 դոլար: Վաճառքի հաջորդ փուլում գները կրկին բարձրացան։
2022 թվականի Կատարի Մունդիալի եզրափակչի տոմսերի առավել թանկ նստատեղը համարժեք էր 1604 դոլարի:






































