Հայաստանի հավաքականի նախկին առաջատար և գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի կազմում, Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում 0,5-1,5 հաշվով պարտվել է ամերիկացի Ուեսլի Սոյին, տեղեկանսում ենք Chess.com-ից։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 400 000 դոլար։ Հաղթող Սոն ստացել է 75 000 դոլար՝ գումարած 15 000 դոլար բոնուս, իսկ Արոնյանը՝ 55 000 դոլար։
Հունվարին Արոնյանն ընդգրկվել էր 2025 թվականի մրցանակային ֆոնդի լավագույն եռյակում և ընդհանուր եկամուտների առումով՝ զբաղեցրել աշխարհում երրորդ տեղը։






































