Գերմանիայի Կոտբոս քաղաքում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հայ մարզիկները մեդալներ են նվաճել, տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել՝ օղակների վարժության եզրափակչում հավաքելով 14,366 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13,766 միավորով 5-րդն էր:
Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել նժույգ-թափեր վարժությունում՝ 14,966 միավորով։ Համլետ Մանուկյանը նույն վարժությունում 14,166 միավոր է վաստակել և զբաղեցրել 7-րդ տեղը:
Առաջնությունն անցկացվել է փետրվարի 17-23-ը։
Կարդացեք նաև՝
Աշխարհի գավաթ․ հայ մարմնամարզիկները եզրափակչում են, Դավթյանը վնասվածք ունի






































