Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է հավաքականից հեռանալու մասին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը»,- նշել է ֆուտբոլիստը:
Բարսեղյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր 2016 թվականի մարտի 25-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում՝ 81-րդ րոպեին փոխարինելով Էդգար Մանուչարյանին։




































