Իտալական «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրն ակումբի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ մինչև 2027 թվականի հունիս, հայտնում է Championat.com-ը:
Այժմ 37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
2022 թվականին Մխիթարյանը «Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակով միացել էր «Ինտերին»: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Տրանսֆերմարկետի տվյալներով՝ նրա արժեքը գնահատվում է 3,5 մլն եվրո:
Երևանում փետրվարի 7-ին տեղի էր ունեցել Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը:




































