Աշխարհի 18-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ռոտերդամի ATP-500 մրցաշարի երկրորդ փուլ՝ մեկնարկային խաղում հաղթելով հոլանդացի Ջեսպեր դե Յոնգին, հայտնում է Championat-ը։
Խաղը տևել է 2 ժամ 23 րոպե և ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 3։6, 6։4, 7։5 հաշվով։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի թենիսիստ Խաումե Մունարը, որն ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 37-րդ տեղը։





































