Հայկական ծագում ունեցող ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կարծում է, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է շարունակի կարիերան Եվրոպայում։ Նա այս մասին հայտարարել է «Մատչ TV»-ին տված հարցազրույցում։
Անդրեասյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնություն տեղափոխվելը ֆուտբոլիստի համար կարևոր մասնագիտական քայլ և արժեքավոր փորձ կլինի։
«Կարծում եմ՝ ֆուտբոլիստները պետք է ազատ արձակվեն, քանի որ դա անհավանական փորձառություն է։ Կարծում եմ՝ Սպերցյանին պետք է թողնել Եվրոպա։ Ես նույնպես կարդացել եմ այս մասին, բայց մանրամասները չգիտեմ։ Աստված տա, որ ստացվի»,- նշել է ռեժիսորը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 24 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 9-ը գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 25 միլիոն եվրո։






































