Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները 2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ:
Տղամարդկանց տասնյակը գլխավորել է Շանթ Սարգսյանը։ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Պետրոսյանը։
Աղջիկների լավագույն տասնյակը գլխավորել է Էլինա Դանիելյանը։ Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Անդրիասյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը և Միլենա Գասպարյանը։






































